ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Աղոթարան

Աղոթարան
08.03.2026 | 22:00
Տե՛ր,
եթե շրթներս բացես, բերանն իմ կերգի օրհնությունը քո:
Գոհանում եմ Քեզանից, ո՜վ Տեր իմ և Աստված իմ և օրհնում ու փառավորում Քո սուրբ անունը, որ պահեցիր մեզ այս գիշեր բոլոր վտանգներից ու փորձություններից՝ խաղաղությամբ հասցնելով առավոտյան այս ժամին:
Եվ արժանացրիր տեսնելու Քո ողորմության լույսը։
Ամեն։
Դիտվել է՝ 3546

Մեկնաբանություններ